Լաս Վեգասի արքայի` միլիարդատեր Քըրք Քըրքորյանի նախկին կինը` խանդոտ Լիզա Բոնդերը լրագրողներին հայտարարել է, որ իր նախկին ամուսինը սեփական «Տրասինդա» կորպորացիայի մենեջեների մոտ պատանդ է, որոնք ամբողջությամբ վերահսկում են միլիարդատիրոջը:
Մանրամասները պարզելու համար NEWS.am–ը դիմեց «Տրասինդա» կորպորացիայի մամուլի ծառայությանը: Այնտեղից հայտնեցին, որ «Բենդերի հայտարարությունները հաստատող ոչ մի փաստ չկա, հետեւաբար, նրա կողմից ներկայացված բոլոր մեղադրանքները հիմնազուրկ են»: Միաժամանակ` մամուլի քարտուղարը հրաժարվեց մեկնաբանել կորպորացիայի կողմից միլիարդատիրոջ նախկին կնոջ նկատմամբ հայցի ներկայացման հնարավորությունը, որի հայտարարությունները կարող են անդրադառնալ Քըրքորյանի գործարար համբավի վրա:
Գործակալությանը Քըրք Քըրքորյանին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ իրականում Լիզա Բոնդերին, ով ցանկացել է ամուսնալուծությունից հետո պահպանել Քըրքորյան ազգանունը, զայրացրել է այն փաստը, որ 95-ամյա նախկին ամսուսինը նոր ընկերուհի ունի:
Խնդիրն այն է, որ Լիզան հույս ուներ, որ նախկին ամուսինը նշանակալի ժառանգություն կթողնի իր դստերը` 15–ամյա Կիրային, որի կենսաբանկան հայրը Քըրքորյանը չէ, բայց աղջիկը միլիոնատիրոջ հոգեզավակն է եղել: Միաժամանակ` 2008թ. ամուսնալուծությունից հետո Քըրքորյանը հրաժարվել էր տեսնվել Բոնդերի դստեր հետ` դրանով հուսախաբ անելով նախկին կնոջը: Չստացված ծրագրերի պատճառով վերեժխնդիր լինելու համար էլ Լիզա Բոնդերը որոշել է Քըրքորյանի մենեջերներին մեղադրել նրան պատանդ պահելու եւ Կիրայի հետ հանդիպումներն արգելելու մեջ: Մեր տվյալներով` Քըրքորյանը պարզապես չի ցանկանում հանդիպել նախկին կնոջ աղջկա եւ բոյֆրենդի հետ:




























