Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել սոցիալ-տնտեսական թեմայով ելույթով: Նա ցավով նկատել է, որ ոսկե հորթի աստվածաշնչյան պաշտամունքը որեւէ տեղ չանհետացավ, միայն նոր տեսք ստացավ: Նա դատապարտել է գլոբալ ֆինանսական համակարգը` այն «անհոգի տիրան անվանելով, ընդ որում միլիոնավոր մարդիկ ամեն օր ստիպված են պայքարել գոյատեւման համար»:
«Գլոբալ տնտեսական ճգնաժամը արտացոլել է արժեքների խորը խեղաթյուրումը: Աշխարհը մոռացել է, որ ամենամեծ արժեքը մարդն է: Մարդկային կյանքն այսօր հանգել է միայն սպառման գործընթացի, ավելին, մարդիկ իրենք են սպառման ապրանք դառնում, որ կարելի է օգտագործել եւ դեն նետել: Կոռուպցիան, ագահությունը, տիրելու ձգտումն անսահման են դարձել: Գերշահույթներով ֆինանսական շուկաներն անտեսանելի բռնապետություն են ստեղծել, որը օրենքներ է թելադրում, իսկ պետությունները շեղվել են կարիքավորներին օգնելու պարտականությունից»,- ասել է Հռոմի պապը, հաղորդում է NTV-ն:




























