Ամերիկյան Powerball վիճակախաղի ջեկփոթը հասել է 550 մլն դոլարի` դառնալով ամերիկյան վիճակախաղերի բիզնեսի պատմության մեջ մեծությամբ երրորդը:
Վիճակախաղի խաղարկությունը տեղի կունենա մայիսի 18-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 22:59-ին: Տոմսերի վաճառքը կավարտվի 2 ժամ շուտ:
Powerball վիճակախաղի կանոններով շահումը հասնում է նրան, ով ճիշտ է գուշակում 5 սպիտակ եւ 1 կարմիր գնդիկների թվերը: Բոլոր 6 թվերը գուշակելու հավանականությունը կազմում է մեկը 175 միլիոնի դիմաց: Խաղի կանոնների համաձայն` հաղթողը ջեք-փոթը կարող է ստանալ մասնակի` 30 տարվա ընթացքում կամ միանվագ, բայց այդ դեպքում շահումը կազմում է 350 մլն դոլար, նշում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվել է, որ ջեք-փոթի գումարը կազմում է 475 մլն դոլար:
Ռեկորդային ջեք-փոթ՝ 656 մլն դոլար գումարով, խաղարկել է 2012թ. մարտին ԱՄՆ-ի մեկ այլ խոշոր վիճակախաղ` Mega Millions-ը: Այդ ժամանակ շահել էին միանգամից երեք տոմս եւ շահումը բաժանվել էր 3 մասի:




























