ԱՄՆ-ում Չիկագոյի ծայրամասի բնակիչը խոհանոցի գանձատուփում մոռացված վիճակախաղի տոմս է գտել, որը նրա ընտանիքին 4,85 մլն դոլար է պարգեւել: Տոմսը եղել է այլ տոմսերի հետ, եւ Ռիկարդո Սերեսոյի կինը խնդրել է ամուսնուն ստուգել դրանք: Տվյալ վիճակախաղի խաղարկությունը տեղի էր ունեցել փետրվարի սկզբին:
Երբ Սերեսոն ստուգել է տոմսերը, դրանց մեծ մասը «փուչ» են եղել: Սակայն դրանցիցի մեկը երջանիկ տոմսն էր: Շահած գումարի չափն, ընդ որում, նշված չի եղել:
Սերեսոն սկզբում կարծել է, թե շահել է 600 դոլար, սակայն վիճակախաղի ընկերությունից նրան պատասխանել են, որ շահույթը գերազանցել է 4,5 միլիոն դոլարը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով NBC Chicago-ին:
Ռիկարդո Սերեսոն հայտնել է, որ շատ ուրախ է, սակայն ցավում է, քանի որ իրեն գանձանակը նվիրած իր դուստր Սավաննան չի կարող իր հետ ուրախանալ: Աղջիկը մահացել է 2012թ. ամռանը՝ հիվանդության պատճառով: Չիկագոյի բնակիչն ընդգծել է, որ իր ընտանիքը շահույթը համարում է Սավաննայի ինքնատիպ նվերը հարազատներին:




























