Իտալական Lamborghini մեքենաներ արտադրող ընկերությունն իր 50-ամյա հոբելյանի նախաշեմին հրապարակել է Lamborghini Egoista նոր գերհզոր մեքենայի լուսանկարները, հայտնում է The Wall Street Journal-ը:

Մեքենայի անվանումը պատահական չէ, այն մեկ հոգու համար է նախատեսված, ավելի ճիշտ՝ օդաչուի, եթե նկատի ունենանք այն փաստը, որ նոր մոդելը տիեզերանավ է հիշեցնում: Մոդելը ստեղծող դիզայներ Վալտեր դա Սիլվայի  ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Apache ռազմական ուղղաթիռը:

Ավտոմեքենայի կոնստրուկցիայի թեթեւությունն ապահովում է ածխամանրաթելային կորպուսը: Մեքենան ունի 5.2 լիտրանոց V10 շարժիչ՝ 600 ձիաուժ հզորությամբ:

Մեքենայի սրահն ամբողջապես համահունչ է «տիեզերական» կոնցեպտին: Ստեղծողներն այն բնութագրում են իբրեւ «վարորդի համար հարմարեցված անհատական կոստյում»: