ԼՂՀ նախագահի տեղեկատվական գլխավոր վարչությունից NEWS.am-ին տեղեկացրել են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին խորհրդակցություն է անցկացրել` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացման ծրագրերին:

Զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիթչյանը եւ «Ճարտնախագիծ» ՍՊԸ տնօրեն Մամիկոն Ֆարսյանը:

Հանրապետության ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքի համաչափ զարգացումը` այն համարելով լավ խթան երկրի տնտեսության առաջընթացի համար: Նախագահն ընդգծել է նախատեսվող աշխատանքների պատշաճ եւ որակյալ իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը եւ պաշտոնատար այլ անձինք: