Երեւանում, մայիսի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Տ. Պետրոսյան փողոցի թիվ 32/8 հասցեի դիմաց, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























