Հայաստանի Ազգային Ժողովում այսօր հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարին, թե որտեղից է վերցրել 21 հազ. հա-ով հողատարածությունների ավելացման փաստը, եւ 13%-ով՝ անասունների գլխաքանակի ավելացումը:

Ի զարմանս ներկաների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը պատրաստի գրավոր տեքստ կարդաց, ասելով, որ կարկուտը շահարկվում է քաղաքական նպատակներով: «Արմավիրցին պետության օգնության կարիքն ունի, ոչ թե սրտաճմլիկ ամբիոնային եյույթների ու 1 օրում գյուղատնտես դարձածների»,- Ս. Կարապետյանը:

Ի պատասխան՝ Ա. Վարդանյանն առաջարկեց աշխատանքից ազատել գյուղնախարարության այն աշխատակցին, ով գրել է այդ տեքստը, իսկ նախարարին առաջարկեց պատասխանել իր հարցերին:

«Ես ձեզ առաջարկում եմ, հիմա վերադարձեք նախարարություն ու աշխատանքից ազատեք ձեր այն աշխատողին, ով այս տեքստը գրել ու տվել է ձեր ձեռքը: Ես ձեզ կոնկրետ երեք հարց եմ ուղղել, փոխանակ դրանց պատասխանելու, դուք այստեղ ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ս. Կարապետյանը հավաստիացրեց, որ 21 հազ. հա-ով ցանքատարածությունների ավելացում տեղի է ունենալու, ու գյուղատնտեսության ցուցանիշները լինելու են բարձր: