Այսօր` մայիսի 25-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 70,5 կմ-ին Volkswagen Golf մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել արգելապատնեշին եւ կողաշրջվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ` վթարի հետեւանքով մեքենայի վարորդը`  30-ամյա Յուրի Լ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 30-ամյա Վահան Ստեփանյանը տեղում մահացել է:

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ կատարվում է նախաքննություն: