37-ամյա տղամարդը ներկայացել է որպես «մասոն» եւ հրաժարվել է ցուցմունք տալ ոստիկանության Կենտրոնականի բաժանմունքում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
37-ամյա Վահրամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ցուցմունք տալուց հրաժարվելըու մեջ: հակոբյանը ներկա է եղել սրճարանում, երբ Գարրի Մկրտչյանը 2013թ. հունվարի 24-ին Երեւան քաղաքի Աբովյան 18 հասցեում գործող «7 Կադր» սրճարանում կրակել է «Մակարով» տեսակի ատրճանակից:
Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ուղղակի դիտավորությամբ հրաժարվել է ցուցմունք տալուց, հարցերին պատասխանելուց եւ արձանագրությունը ստորագրելուց` պատճառաբանելով, որ «մասոն» է:
Քրեական գործ է հարուցվել Հայաստանի քրեական օրենսգրքի 339 հոդվածի 1-ին մասով` վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100- պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Դատական քննությունը նշանակվել է մայիսի 31-ին:




























