«Հրաշք օջախ» ռեստորանային համալիրում Արկադի Մանուկյանը  դանակահարել է Էդգար Ալեքսանյանին: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Էդգար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արկադի Մանուկյանին պատկանող ավտոմեքենայի մեջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ: Վեճը  շարունակվել է «Հրաշք օջախ» ռեստորանային համալիրի միջանցքում, վիճաբանության ընթացքում Ա.Մանուկյանը ռեստորանային համալիրի խոհանոցի մուտքի դռան մոտ նախապես ավտոմեքենայից վերցրած փայտե մահակով մեկ անգամ հարվածել է Է.Ալեքսանյանի գլխին, ապա խոհանոցի մուտքի դռան մոտ տեղադրված պահարանից վերցնելով խոհանոցային դանակը, անցնելով անհրաժեշտ պաշտպանության սահմանները,դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա ձախ ազդրին,պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի  2-րդ մասով` մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200 պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: