Այսօր՝ մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 07:30-ի սահմաններում, Երեւանի բնակիչ 27-ամյա Մարտիկ Չերիմյանը վարելով Opel Astra մակնիշի 34 TՕ 346 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 118 կմ-ին՝ դեպի Իջեւան ընթանալիս, դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել երկաթյա արգելապատներշներին: 

Վթարի հետեւանքով վարորդ Մ. Չերեմյանն ու ուղեւոր՝ Երեւանի բնակիչ 26-ամյա Էդգար Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: 

Դեպքի առթիվ Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: