Փարիզի ժանդարմերիան ձերբակալել է մոտ 50 ցուցարարների, ովքեր մասնակցել են նույնասեռ ամուսնությունների օրինականացման դեմ ակցիային:
Ցուցարարները որոշ ժամանակով փակել են Ելիսեյան դաշտերը, սակայն իրավապահները ցրել են նրանց, տեղեկացնում է «Rosbalt»-ը:Չարտոնված ակցիան տեղի է ունեցել այսօր նախատեսված հանրահավաքի նախօրեին: Հաղորդվում է, որ օրենքի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելու համար փողոց դուրս կգա մոտ 200 հազ. մարդ:




























