Հայտնի է դարձել Տավուշի մարզում խոշոր ավտովթարից տուժածների ինքնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս, որի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը (վարորդ`  56-ամյա Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 52-ամյա Ավետիք Թորոսյանը տեղում մահացել է, իսկ 13 ուղեւոր՝ տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, նրանք են՝ 62-ամյա Նատալյա Արմագանյանցը, 25-ամյա Մանուկ Ղազարյան, 48-ամյա Արամ Խաչատրյանը, 53-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 38-ամյա Գոռ Խաչատրյանը, 52-ամյա Ռուբիկ Խաչատրյանը, 48-ամյա Սամվել Խաչատրյանը, 39-ամյա Արտյոմ Հակոբյանը, 59-ամյա Հրաչյա եւ 28-ամյա Արթուր Խաչատրյանները, 37-ամյա Անուշ Ղարբազյանը, 13-ամյա Լյովա Պապոյանը եւ 17-ամյա Լիաննա Մկրտչյանը: Վերջինիս առողջական վիճակը բժիկները գնահատել են ծանր:

Ականատեսների փոխանցմամբ՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից արագության գերազանցումը, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել ու ընկել ճանապարհից դուրս:

Միկրոավտոբուսը Գյումրիից ուղեւորվում էր Ռոստով քաղաք: