Սան Դիեգոյի վեց ռուսախոս բնակիչներ, ովքեր օդանավով ուղեւորվում էին Լոս Անջելես ծննդյան տարեդարձի մասնակցելու համար, դուրս են բերվել «Spirit Airlines» ավիաընկերության օդանավից` իրենց ռուսերն խոսակցության պատճառով:
«Մենք ուղղակի ցնցված ենք»,-ասել ուեւորներից Դմիտրի Բիտմանը: Նա պատմել է, որ իրենք բավականին ցածր էին խոսում` քննարկելով առաջիկա տոնական միջոցառման հետ կապած հացեր եւ միայն երբեմն էին տոնը բարձրացնում: Ուղեւորներից մեկի խոսակցութունից 10 րոպե անց նրանց է մոտեցել ուղեկցորդը եւ խնդրել լքել օդանավի սրահը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա ասել է, որ ուղեկցորդները նրանց ոչ մի անգամ չեն զգուշացրել ցածր խոսել, սակայն ուղեկցորդուհիները պնդել են, թե այդ մասին հայտարարել են բարձրախոսով:




























