Ֆրանսիայում մեկնարկել է նույնասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի դեմ խոշոր հանրահավաքը: Երթին մասնակցում են հարյուր հազարավոր ցուցարարներ ողջ երկրից:

Երթի մասնակիցները, ըստ կազմակերպիչների, քաղաքի տարբեր ծայրերից կշարժվեն դեպի կենտրոն, որտեղ էլ տեղի կունենա զանգվածային հանրահավաքը: Փարիզում խստացվել են անվտանգության միջոցառումները. հանրային կարգին հետեւում է ավելի քան 4500 ոստիկան:

Օրենքը խորհրդարանի կողմից հավանության էր արժանացրել եւ ստորագրվել է նախագահ Օլանդի կողմից: Նախատեսվում է, որ հանրահավաքին կամասնակցի 150- 200 հազ. մարդ:

Ֆրանսիան դարձել է 14-րդ երկիրը, որն օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: