Մայիսի 26-ին, ժամը 01.32-ին հազանգ է ստացվել, որ Երեւանի Իսահակյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 ՏՕ 840, «ԲՄՎ» մակնիշի 11 ՍՍ 719 եւ «Լեքսուս» մակնիշի 33 ՏՕ 562 համարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան: