Մայիսի 27-ին Ռուսաստանում սկսվել է այս տարվա պետական միասնական առաջին` ռուսաց լեզվի քննությունը: Քննության սկսվելուն զուգահեռ Հեռավոր Արեւելքի սոցցանցերում էջեր են հայտնվել, որտեղ հրապարակվել են լրացված քննաթերթիկներ:
Անմիջապես արձագանքել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` սպառնալով չեղյալ հայտարարել բոլոր նրանց արդյունքները, ովքեր պատասխանները տեղադրում են համացանցում: Նա նաեւ դժգոհել է, որ Ռուսաստանում կան շատ ժամային գոտիներ: Կրթության եւ գիտության նախարարությունում խոստացել են պարզել խախտումները եւ պատժել թեստերի պատասխանները հրապարակողներին, հայտնում է utro.ru-ն:
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը արգելափակել է մի քանի տասնյակ խմբեր` ռուսերենի ՊՄՔ-ի պատասխաններով, հայտնել է «ՎԿոնտակտեի» մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը:
Սոցիալական ցանցն այդ խմբերն արգելափակել է Ռոսօբրնադզորի խնդրանքով, որն ուղարկում է հղումները: Այժմ արգելափակված է 72 խումբ` 1,5 միլիոն մասնակիցներով, հայտնում է «Ինտերֆաքսը»-ը:



























