Թուրքիան նախագծում է սեփական արտադրության կործանիչը: Ինչպես հաղորդում է Zaman օրաթերթը, այս շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմական արտադրության բաժին կներկայացվի կործանիչի ստեղծման երեք նախագիծ, որոնցից կընտրվի նախնական նախագծի տարբերակը:

Նախատեսվում է, որ կործանիչը, որն շահագործման կհանձնվի 2023թ., անտեսանելի է լինելու ռադարների համար: Ինքնաթիռները հագեցված են լինելու երկու շարժիչով, ինչը հնարավորություն կտա այդ ռազմական մեքենաներին ավելի երկար մնալ օդում եւ մեծ արագություն հավաքել:

Կործանիչի արտադրությունը կսկսվի 2021թ.: