«Նելեգալ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Շենգավիթի բաժնի  ծառայողները  մայիսի 25-ին, ժամը 09.30-ին,  Անանուն փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Արմինե Մ.-ին, որը մայիսի 24-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն միջոցառման շրջանակներում, ոստիկանության Շենգավիթի բաժնի  ծառայողները  մայիսի 25-ին, ժամը 09.00-ին,  Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28 շենքի մոտից բերման են ենթարկել 51-ամյա Նելլի Գ.-ին, որը մայիսի 24-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: