Սիրիայում զոհվել է հայտնի լրագրողուհի Յարա Աբասը, ով աշխատում էր պետական Al-Ikhbariyah հեռուստաալիքում: Նա հաճախ է ռեպորտաժներ վարել կառավարական զորքերի եւ ընդդիմադիր ապստամբների միջեւ զինված բախումների վայրերից:

Յարա Աբասն սպանվել է Հոմսի նահանգում Ադ-Դաբաա ռազմաօդային բազայից ոչ հեռու տեղի ունեցած հերթական մարտի ժամանակ, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Նշվում է, որ լրագրողն սպանվել է սիրիացիա ընդդիմադիր զինյալների կրակահերթից: