«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը մայիսի 28-ին, ժամը 13:00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հրավիրում է հանրահավաք:

Հանրահավաքի ընթացքում կներկայացվեն.

1. Հայաստանում ձեւավորված ապազգային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը եւ նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, մայիսի 28-ի խորհուրդը,

2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձեւավորմամբ եւ լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,

3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,

4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

Հանրահավաքին ելույթ կունենան Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Ենիգոմշյանը, Եղիա Ներսիսյանը եւ այլ գործիչներ ու մտավորականներ:

Հանրահավաքն առցանց կհեռարձակվի: