Այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սրբ. Հովհաննես փողոցի թիվ 23 տան տանիքը փլուզվել է (50քմ) եւ վնասվել է հարեւանի տան պատը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության եւ բարեկարգման վարչության պետի տեղակալը եւ կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: