Մայիսի 26-ին Նոր Խարբերդ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, վաղ առավոտյան, գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի տանտիրուհու դին գտել են բակում, լողավազանի մեջ խեղդված վիճակում:

Կնոջ անունը Հասմիկ էր, նա 66 տարեկան էր: Թե ինչ հանգամանքներում է կինը հայտնվել լողավազանի մեջ, սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն, դեռ հայտնի չէ: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում դեպքի առնչությամբ միայն հայտնել են, որ հանգամանքները պարզվում են: