Թուրքիայի ոստիկանությունը փնտրում է Թուրքիայի քաղաքացի Մուրադ Ալուչին՝ ով կասկածվում է չեչեն գործարար եւ իրեն «Իչկերիայի պատվավոր հյուպատոս» համարող Մեդեթ Ունլյուին սպանելու մեջ:

Նախնական տվյալներով՝ հանցագործները երկուսն են եղել. մեկը մնացել է փողոցում կայանված մեքենայում, մյուսը տվել է դռան զանգը եւ երբ Ունլյուն բացել է դուռը, նա կրակել է գործարարի վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Enson Haber պորտալի փոխանցմամբ՝ ոստիկանությունը՝ հիմնվելով անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների վրա, փնտրում է նախկինում դատապարտված Մուրադ Ալուչին՝ «քեռի Մուրադ» մականունով: Ավելի վաղ Ալուչը երկու տարի բանտում է անցկացրել կազմակերպված հանցավոր խմբավորման մասնակից լինելու համար: Մեդեթի սպանությունից հետո նա անհետացել է: