Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին թաքցրել է երեխաների նկատմամբ դաժան սեռական վերաբերմունքի դեպքերը, այդ թվում այնպիսիք, որոնք հանգեցրել են ինքնասպանությունների: Այս մասին հայտարարել է կարդինալ Ջորջ Փելը՝ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կաթոլիկ եւ այլ կրոնական կազմակերպություններում բռնության դեպքերի հետաքննության արդյունքների հիման վրա:
«Ես կարծում եմ, որ ամենամեծ սխալը կլիներ չխոսել եւ չհիշել այս ամենի մասին»,-հայտարարել է կարդինալը՝ հիշեցնելով, որ իր նախորդը՝ Մելբուռնի արքեպիսկոպոս բռնության մի դեպքի վերաբերյալ նյութերը ոչնչացրել էր, հաղորդում է The Australian թերթը: Նրա կարծիքով՝ զոհերի ինքնասպանությունները տեղի են ունեցել հենց եկեղեցու անգործության, հանցագործությունը թաքցնելու հետեւանքով:
Փելն ընդգծել է, որ նույնասեռական կապերը երեխաների հետ խստորեն դատապարտվել են, իսկ այդ մասին խոսակցություններին ոչ մի նշանակություն չի տրվել:
Նա խոստովանել է, որ Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին պատրաստ է անհրաժեշտ չափի փոխհատուցում վճարել եւ այն, իհարկե, բավական զգալի կլինի:
Հարցին, թե ինչու հոգեւորականների շրջանում այդքան շատ մանկապղծության դեպքեր են գրանցվում, կարդինալը պատասխանել է, որ ըստ որոշ մարդկանց ենթադրությունների, մեղավորը կուսակրոնությունն է, սակայն, ինքը կարծում է, որ ամուսնությունն այդքան էլ չի կանխում մանկապղծությունը:




























