Սիրիայի Հոմս քաղաքում երիտասարդական հանրահավաք է տեղի ունեցել` հանուն երկրի կառավարական բանակի աջակցության:
Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ մասնակիցները հավաքվել էին «Ալ Բաաս» համալսարանի տարածքում եւ շարժվել դեպի Ան Նուսհա հրապարակ: Նրանք տանում էին ազգային դրոշներ եւ բանակին աջակցող, ահաբեկչությունը դատապարտող կոչերով պաստառներ, բարձր են գնահատել զինծառայողների սխրանքներն ահաբեկիչների դեմ հակամարտությունում:
Հոմսի նահանգապետ Ահմադ Մունիր Մուհամադը նշել է, որ հանրահավաքին մասնակցել են Հոմսի կրոնական տարբեր պատկանելություն ունեցող բնակիչները: Ըստ նրա` դա հաստատում է, որ Հոմսը Սիրիայի սիրտն է:




























