Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այժմ մասնակցում է Գյումրիում վագոնային-վերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոների բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:

Ի դեպ, այդ միջոցառմանը մասնակցում են նաեւ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը, «ՀԿԵ» գլխավոր տնօրենը,  Հայաստանում Ռուսասռտանի ժամանակավոր լիազորը եւ այլք:

Մամուլի քարտուղարը նշեց, որ այսօր առավոտյան մեկնել են Գյումրի, Երեւան կվերադառնան երեկոյան: