Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մարտական ծառայության մեդալով պարգեւատրել է մի խումբ զինվորականների:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Սերժ Սարգսյանը որոշել է.

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով՝

Արթուր Սերյոժի Բաղդասարյանին` ՀՀ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ

Արա Մարտինի Շահբազյանին` ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր

Կարեն Սերգոյի Պողոսյանին` ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր: