«Louvre Hotels Group»-ը մայիսի 30-ին կկատարի «Golden Tulip Yerevan» հուրանոցի ռեբրենդինգ, որը դրանից հետո կկոչվի «Royal Tulip Grand Hotel Yerevan»: Այս մասին հաղորդում է «Hotel Designs»-ը: Ռեբրենդինգն իրականացվում է լայնամասշտաբ վերանորգողական աշխատանքներից եւ արդիականացումից հետո:
«Royal Tulip Grand Hotel Yerevan»-ը մինչ օրս պատկանում էր «Golden Tulip» բրենդին` խմբի բրենդներից մեկին: Հյուրանոցի մենեջեր Կյարա Ֆիջինի խոսքով` ռեբրենդինգից հետո իրենք մտադիր են նոր այցելուներ ներգրավել եւ վերադիրքավորվել շուկայում: Նշվում է, որ շենքը կառուցվել է 1926թ-ին, հայտնի հայ ճարտարապետ Բունիաթյանի նախագծով, 1999թ. վերանորոգվել է «Renco» ընկերության կողմից եւ առաջարկում է 104 նրբաճաշակ համար:




























