Մայիսի 28-ին, ժամը 18.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.07-ից 17.15-ը Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Լուսաղբյուր գյուղի տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու եւ գնահատելու համար:



























