Հիվանդանոցում մահացել է մայիսի 25-ին Սեւանի ճանապարհին վթարի ենթարկված մեքենայի վարորդը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 25-ին, ժամը 07.30-ին, Երեւան-Իջեւան ճանապարհի 71-րդ կմ-ին  «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորներից մեկը տեղում մահացել էր, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին  հիվանդանոց: Մայիսի մայիսի 26-ին, ժամը 10.00-ին, վարորդը` 1983 թ. ծնված Յուրի Լուկինը, մահացել է:

Կատարվում է քննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վթարի հետեւանքով տեղում մահացել էր 30-ամյա Վահան Ստեփանյանը: