Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից աղջիկ է նետվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երեւանի Նոր Արեշի շենքերից մեկի բնակչուհի 38-ամյա Վ. Թ.-ն:




























