Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Արտյոմ Ա.-ն եւ 1998 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Ոստիկանության լրատվության վարչությունցի հայտնում են, թե դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել է որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ  եւ արնանման հետքեր:

Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, իրեն պատկանող որսորդականից հրացանից կրակոց է արձակել 1985 թ. ծնված Գեւորգ. Հ.-ն, որը բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին եւ ներկայացրել «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Գեւորգ Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: