Մայիսի 28-ին, ժամը 07.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա Նելլի, 12-ամյա Անդրանիկ, 7-ամյա Գոռ Բաբայանները եւ 31-ամյա Սոֆյա Դովլաթբեկյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 27-ին իրենց տանը թութ ուտելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:




























