Այսօր` մայիսի 29-ի, առավոտյան Զաքյան փողոցում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վթարի է ենթարկվել: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը: Նա նշեց, որ Volkswagen մակնիշի մեքենան, խախտելով երթեւեկության կանոնները, բախվել է  Արդարադատության  նախարար Հրայր Թովմասյանի  ծառայողական Toyota Camry ավտոմեքենային, տուժողներ չկան:

«Վնասվել է նախարարի ծառայողական մեքենան: Volkswagen մակնիշի մեքենայի վարորդն ընդունել է, որ բախումը տեղի է ունեցել իր մեղքով»,- ասաց մամուլի քարտուղարը:

Ի դեպ, վթարից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է Կառավարության նիստին: