Հայաստանում 2012 թ. փորձ է արվում ներդնել ամերիկյան ոստիկանության մոդելը: Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ ներկայացնելով 2012 թ. բյուջեի կատարողականը ոստիկանության համակարգում: Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվել համայնքային ոստիկանության ստեղծման ուղղությամբ, հունիսից Երեւանում ստեղծվել են 11 ոստիկանական հենակետեր: «Չեմ կարող ասել, որ բավարար է մեզ համար գնահատականը»,- ասաց Ա. Օսիկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 2012 թ. նախատեսված էր պետական բյուջեից ոստիկանությանը հատկացնել 41.9 մլրդ դրամ, փաստացի հատկացվել է 40.9 մլրդ դրամ, կատարողականը մոտ 97.7% է:
Փոխոստիկանապետը նշեց նաեւ, որ ոստիկանության «Հրեշտակներ» նորաստեղծ ջոկատը կընդլանվի:



























