Տարածաշրջանային գործընթացները, սկսած Սիրիայի իրավիճակից, վերջացրած Իրանի հարցով շարունակվող բանակցային գործընթացով, բնականաբար, իրենց ազդեցությունն են թողնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ի մամուլի ասուլիսում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: 

«Կարելի է հիշել 2008թ. վրաց-օսական հակամարտությունը, որի ընթացքում ադրբեջանական կողմը կարծում էր, թե դիմակայության առաջին օրերի սցենարով կարող է ինչ-որ պտուղներ քաղել, սակայն հենց տարածաշրջանային գործընթացներն այսպես կոչված  «լավատեսական» սցենարներն Ադրբեջանի համար վերածեցին իրատեսականի», - նշեց քաղաքագետը:

Նա նաեւ հավելեց, որ որոշակի դեպքերում տարածաշրջանից դուրս գտնվող ուժերը պատրաստ չեն մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հետ կապված գործընթացներին: «Որոշ դեպքերում նրանց լռությունը շատ խոսուն է», - ընդգծեց Ալեքսանդր Մարկարովը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am