Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի Աստանայում ԵվրԱզԷս-ի գագաթաժողովին, որը մեկնարկել է այսօր՝ մայիսի 29-ին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այդ կազմակերպությունում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ:

Նախքան գագաթաժողովը Ղրղըզստանը Մաքսային միության անդամակցության հայտ է ներկայացրել: Ներկայումս Մաքսային միության անդամ են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Ուկրաինան արդեն դիմել է դիտորդի կարգավիճակ ստանալու հարցով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել մայիսի 28-ին, Բիշքեկում: