Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ազգությամբ թուրք պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը Haberturk-ի եթերում անդրադարձել է Ստամբուլի կենտրոնում հայկական գերեզմանատան տեղում կառուցված հյուրանոցի խնդրին։

Թուրք պատգամավորը, անդրադառնալով Ստամբուլի կենտրոնում հայկական գերեզմանատան ոչնչացման պատմությանը, հարցրել է. «որտե՞ղ են հայերի տապանաքարերը» եւ պատասխանել, որ այդ թաղամասում ցանկացած մարդ գիտի, որ հայերի տապանաքարերն օգտագործել են «Գեզի» այգում որպես սալահատակ, իսկ գերեզմանատան տեղում կառուցել «Դիվան» հյուրանոցը։

«Ի՞նչ կզգաք, եթե ձեր հոր գերեզմանի վրա հյուրանոց կառուցեն։ Հյուրանոցի կառուցող «Քոչ» հոլդինգը պետք է տեղափոխեր աճյունները, ինչպես որ ընդունված է աշխարհում, կամ հյուրանոցի բակում փոքրիկ հուշաքար տեղադրեր»,-նշել է Սըրրը Սուրեյա Օնդերը։