Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 07:00-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում բախվել են Հարություն Թադեւոսյանի վարած «ՎԱԶ-21010» մակնիշի 33 VT 223 համարանիշի եւ Շահվերդ Եփրեմյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 05 ԼՕ 602 համարանիշի ավտոմեքենաները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով Շահվերդ Եփրեմյանը եւ «ՎԱԶ-21010»-ի ուղեւոր Արուսյակ Ոսկանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























