Միջազգային դոնոր կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալիս մի շարք պայմաններ են դրվում, որոնք մարդու իրավունքների պաշտպանին զրկում են անկախությունից: Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Մասնավորապես՝ դոնորները դրամաշնորհ տրամադրելիս պահանջում են Պաշտպանի հայտարարությունները համաձայնեցնել իրենց հետ: «Ես նույնիսկ երկրի ներսում իմ հայտարարությունները չեմ համաձայնեցնում որեւէ մեկի հետ, առավելեւս անհարմար է, որ օմբուդսմենն իր հայտարարությունները ճշտի որեւէ այլ մարմնի հետ»,- ասաց Կ. Անդրեասյանը; Նա ճշտեց, որ բովանդակային, քաղաքական առումով միջազգային կազմակերպություններից ճնշումներ չեն լինում, սակայն տեխնիկական առումով հայտարարությունների ճշտումը եւս անընդունելի է:
«Երբ ինձ պետությունն է ֆինանսավորում, լիարժեք անկախ եմ, իսկ երբ միջազգային դոնորն է ֆինանսավորում՝ դա ազդում է իմ անկախության վրա»,- ասաց Կ. Անդրեասյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























