«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւին կասկածում են ուկրաինացի աղջիկների առեւանգման եւ սեռական ստրկության վաճառքի մեջ:  Արդեն քրեական գործ է հարուցվել, գրում է «Գոլոս Տավրիի» կայքը՝ մեջբերելով Լրագրողական հետաքննությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Լաշինի խոսքերը: 

Ըստ Լաշինի՝ Ղրիմում բնակվող Նատալյան  պատմել է, որ մարտի սկզբին իրեն առեւանգել էին հենց փողոցից, տեղափոխել Մոսկվա եւ այնտեղ ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել: Օրը մի քանի անգամ իրեն ստիպում էին սեռական ծառայություններ մատուցել ունեւոր հաճախորդներին: Հերթական նման կանչի ժամանակ Նատալյան հրաշքով կարողացել է փախչել եւ հասնել Ուկրաինա: 

Աղջիկը հիշել է իր առեւանգիչներին. ղեկավարել է Էդուարդ Նագորնին, որին օգնում էր Ալեքսանդր անունով մեկը: Կավատներն իրենց եկամտի մի մասը տալիս էին մի մարդու, որին անվանում էին  «թերթի Պավել Նիկոլայեւիչը» կամ Գուսեւ: Վերադառնալով Սիմֆերոպոլ՝ Նատալիան Գուսեւին ճանաչել է համացանցում տեսած լուսանկարից:

Ըստ քննիչների՝ Պավել Գուսեւը հանցախմբից պարբերաբար գումար էր ստանում, հայտնում է ՆՏՎ-ն:

Այդ տեղեկությունը ստուգելու եւ քրեական գործի քննությանն աջակցելու խնդրանքով ՌԴ գլխավոր դատախազ  Յուրի Չայկային եւ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին է դիմել  Պետդումայի Անվտանգության եւ կաշառակերության հակազդման հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնին, հայտնում է Newsinfo-ն: