«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության անդամները Բրյուսելում նոր ակցիա են անցկացրել. նրանք բրյուսելյան հայտնի  «Մանեքեն Փիս» քանդակին աֆրիկյան գյուղացու շորեր են հագցրել: РИА Новости-ն գրում է, որ այս եղանակով նրանք փորձել են մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի ուշադրությունը գրավել աֆրիկական երկրներում կաթի պակասի խնդրի վրա:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ակցիան համապատասխանեցված էր հունիսի 1-ին նշվող կաթի միջազգային օրվա հետ: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները «Միզող տղան» այսօր միայն կաթ է միզում:

«Միզող տղային» արդեն մոտ 900 տեսակի հագուստներ են հագցրել, եւ դրանք բոլորը ցուցադրվում են Գրան-պլաս հրապարակի թանգարանում: