Հունիսի 2-ին, ժամը 21.15-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել, որ կոնյակի գործարանի մոտ վրաերթ է տեղի ունեցել եւ կան տուժողներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.10-ին,    «Օպել Կորսա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ծովակալ Իսակովի եւ Բարձրաբերդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17 եւ 4-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: