Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 10.17-ին տեղեկավություն է ստացվել, որ Երեւանի Շարուրի փողոցի թիվ 19 շենքի 4-րդ հարկի տանիքից կախված երկաթբետոնյա կառուցատարրերի ապամոնտաժման եւ անվտանգ տարածք տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել եւ անվտանգ տարածք են տեղափոխել տանիքից կախված երկաթբետոնյա կառուցատարրը`1.2 քմ մակերեսով: