Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ քննիչին կաշառք տալու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հատուկ քննչական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզվել է, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար ամբաստանվող որդու նկատմամբ դատավորի կողմից մեղմ պատժի նշանակումն ապահովելու նպատակով վերջինիս մայրը 2009թ. օգոստոսին 20.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչին։ Կատարվում է նախաքննություն։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























