Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 17.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղի մի շարք տների տանիքներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Մ.Ղազարյանին պատկանող տանը կից օժանդակ կառույցի տանիքը՝ 200 քմ ընդգհանուր մակերեսով, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող Յ.Կյուրղինյանին պատկանող տան տանիքը:

Քամու հետեւանքով շրջվել են 6 էլ. սյուն, պտղատու ծառեր եւ վնասվել են շուրջ 10 տան տանիքներ:

Հունիսի 3-ին, ժամը 19.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղում վնասվել են Տ.Կարապետյանի, Մ.Հարությունյանի տան տանիքները, շրջվել է երկու ծառ, վնասելով էլ. լարերը, իսկ Մ.Հակոբյանին պատկանող տան տանիքը (100 քմ) պոկվել է, ինչից վնասվել են մի շարք տան տանիքներ եւ այգիներ:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am