Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 35 շենքի տանիքի թիթեղները կախվել են. առկա է ընկնելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արմավիրի քաղաքի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղները:
Նույն օրը, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Մալյան փողոցի 8-րդ շենքի տանիքի թիթեղները կախվել են. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման եւ ամրացման աշխատանքեր:




























