«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Սյունիքում կատարված ոճրագործությունը եւ ցավակցում հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի հարազատներին ու մտերիմներին: Այդ մասին ասվում է կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարության մեջ:
«Արագ եւ լիարժեք ապաքինում ենք մաղթում հիվանդանոցում գտնվող վիրավոր Արտակ Բուդաղյանին: Ուզում ենք հավատալ, որ այս դեպքում հանցագործությունը կբացահայտվի եւ կպատժվեն իրական մեղավորները:
Հասկանալով հանդերձ շահարկումների նպատակը` միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այսօր ժամանակավորապես հրաժարական տված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր պաշտոնում նշանակվել է 2001թ` Ռոբերտ Քոչարյանի կամքով եւ չի պաշտոնավարել ոչ Վազգեն Սարգսյանի, ոչ Արամ Սարգսյանի վարչապետության ընթացքում»,- նշվում է հայտարարության մեջ:



























